6 հոկտեմբերի 2020 - 11:09 AMT
Թորոսյան․ ՌԴ վարչապետը ՀՀ կայցելի հոկտեմբերի 8-ին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել Հայաստան, նա ժամանելու է պլանավորված այցով հոկտեմբերի 8-ի երեկոյան։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վաղուց պլանավորված հանդիպում է լինելու, միջոցառումներ և հանդիպումներ են լինելու հոկտեմբերի 9-ից։

Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանից հատուկ չվերթ էր վայրէջք կատարել Հայաստանում։ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Երևան է ժամանալ Ռուսաստանի վարչապետը։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր: