ՌԴ և Իրանի ԱԳՆ․ ԼՂ հարցում դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի

ՌԴ և Իրանի ԱԳՆ․ ԼՂ հարցում դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու իրանցի իր պաշտոնակից Մոհամադ Զարիֆը հեռախոսով խոսել են ու մատնանշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Սրիայից ու Լիբիայից զինյալների ներգրավման վտանգավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նախարարների՝ ԼՂ հակամարտության դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի, իսկ «դրա սկիզբը պետք է լինի կրակի դադարեցումը՝ առանց նախապայմանների»:

Թեհրանը նաև հայտարարել է, որ մտահոգված է ԼՂ հակամարտության գոտի արտաքին միջամտության հնարավորությունից և հակամարտության՝ տարածաշրջանային պատերազմի վերաճելուց։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---