Քրդերը հերքում են հայերի օգտին կռվելու մեղադրանքները՝ իրենց խնդիրներն ունեն

Քրդերը հերքում են հայերի օգտին կռվելու մեղադրանքները՝ իրենց խնդիրներն ունեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում Իրաքից և Սիրիայից վարձկաններ են կռվում հայկական բանակի կողմից, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին:

«Սրանք բացարձակապես սխալ հայտարարություններ են, եթե նկատի ունեն քրդերին, ապա նրանք [առանց այդ էլ-խմբ․] ունեն իրենց սեփական խնդիրները, որպեսզի կռվեն նաև Հայաստանի կողմից»,- ասել է նա։

Ադրբեջանն իր հերթին մեղադրում է Հայաստանին՝ իբրև Սիրիայում և Իրաքում կռվող քրդերի, սիրիահայերի մարտերում ներգրավելու համար։ Ի տարբերություն հայկական կողմի հայտարարությունների՝ ադրբեջանական պնդումներն ապացույցներ չունեն։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։

Իսկ հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---