Նախագիծ․ Անհուսալի ճանաչված վարկերի գծով տույժերն ու տուգանքները կարող են ներվել

Նախագիծ․ Անհուսալի ճանաչված վարկերի գծով տույժերն ու տուգանքները կարող են ներվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նոր նախագծի, համաձայն որի՝ առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու, ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

ՀՀ հարկային օրենսգրքի 124-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերին և վարկային կազմակերպություններին՝ առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլև 91 և ավելի օր ժամկետանց վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները՝ պայմանով, որ ժամկետանց պետք է դարձած լինեն 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ:

Առաջարկվել է կարգավորումները կիրառել ոչ միայն նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ներված տույժերի և տուգանքների, այլ նաև սահմանված ժամկետից առաջ ներված տույժերի և տուգանքների նկատմամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---