Վարչապետ․ Հայ-ռուսական ՀՕՊ-ը կաշխատի, երբ ՀՀ տարածքին սպառնալիք լինի

Վարչապետ․ Հայ-ռուսական ՀՕՊ-ը կաշխատի, երբ ՀՀ տարածքին սպառնալիք լինի

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքի հակաօդային պաշտպանության ուժերը գործարկված են, սակայն մարտական գործողություններում ներգրավված չեն։ Եթե Հայաստանի տարածքին սպառնալիք լինի ՀՕՊ-ի գծով, ապա (հայ-ռուսական ՀՕՊ) համատեղ ուժերը պետք է ներգրավվեն (պաշտպանությանը-խմբ․)։ Այս մասին ՌԲԿ-ին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդպես է ենթադրվում համաձայնագրերով և փաստաթղթերով։

Հայաստանի և Ռուսաստանի միավորված տարածաշրջանային ՀՕՊ համակարգը ստեղծվել է 2016-ին։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցներում հայկական կողմին տրվել են ռազմական միջամտության երաշխիքներ և ինչ կոնտեքստում, Փաշինյանը պատասխանել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, և կողմերն ունեն անվտանգության ոլորտում հստակ պայմանավորվածություններ, օրինակ՝ հակաօդային պաշտպանության ոլորտը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---