7 հոկտեմբերի 2020 - 23:56 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ մարտերին սպառնում է հակամարտության միջազգայնացմանը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն արձանագրել է, որ Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին սպառնում է հակամարտության միջազգայնացմանը, որից իրենք փորձում են խուսափել։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում նորությունը Թուրքիայի ռազմական ներգրավվածությունն է, ինչը սպառնում է հակամարտությունը դարձնել միջազգային, որից մենք ամեն կերպ փորձում ենք խուսափել»,- L’Orient-Le Jour-ի փոխանցմամբ, ասել է արտգործնախարարը։

Նա կրկին հիշեցրել է Ֆրանսիայի դիրքորոշման մասին՝ հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները առանց նախապայմանների և անցնել բանակցությունները։ Ըստ նրա՝ կողմերի առաջ քաշվող նախապայմանները խանգարում են արդյունքներ գրանցելուն։