Արցախում զոհվել է հրետանավոր Ալբերտը՝ խորհրդանիշ դարձած լուսանկարի զինվորը

Արցախում զոհվել է հրետանավոր Ալբերտը՝ խորհրդանիշ դարձած լուսանկարի զինվորը

PanARMENIAN.Net - Արցախի մարտերում զոհվել է զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական մամուլում, այլև համաշխարհային։

Վերջին օրերին հատկապես թեժ մարտեր էին ընթանում Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ, որտեղ նա գտնվում էր։

Նրա մահվան մասին հայտնել է հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, նշելով, որ անչափելի ու անհատակ է իր ընտանիքի ցավը, վիշտը ծանր է ու մեծ, բայց հպարտությունն ավելի մեծ է։

«Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր:

Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---