Հովհաննիսյան․ ՊԲ-ն չի թիրախավորի Ադրբեջանում մշակութային որևէ կոթող

Հովհաննիսյան․ ՊԲ-ն չի թիրախավորի Ադրբեջանում մշակութային որևէ կոթող

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը չի պատրաստվում թիրախավորել Ադրբեջանում որևէ մշակութային օբյեկտ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածին պատասխան տալու մասին հարցին։

«Նման քայլերն առաջին իսկ օրվանից եղել են ռազմաճակատի անհաջողությունների ֆոնին, մյուս կողմից՝ դարեր շարունակ մենք տեսել ու համոզվել ենք, որ մեր սրբավայրերը միշտ թիրախավորվել են՝ անկախ նրանից որտեղ են գտնվում»,-ասել է նա՝ հավելելով նաև, որ դա նաև պլանավորված հարված էր։

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հարվածել է Սբ Ամենափրկիչին՝ եկեղեցուն ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---