ՊՆ․ Վարդենիսում հակառակորդի 7 ԱԹՍ է խոցվել

ՊՆ․ Վարդենիսում հակառակորդի 7 ԱԹՍ է խոցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին` ժամը 19:30-ից 21:20-ն ընկած հատվածում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ տարածքում ևս 4 ԱԹՍ էր խոցվել՝ մեկը Կոտայքի, երեքը՝ Գեղարքունիքի մարզում։

Հոկտեմբերի 8-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանի տարածքին, քանի որ այդ երկրին տարածքային պահանջներ չունի և չի հավակնում նրա ամբողջականության խարխլմանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---