ՌԴ ԱԳՆ․ Երևանն ու Բաքուն հաստատել են Մոսկվայում խորհրդակցություններին մասնակցությունը 9 հոկտեմբերի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են (գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով-խմբ․) Մոսկվայի հրավիրած խորհրդակցություններին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի ԱԳ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ ներկայումս ակտիվ պատրաստական աշխատանքներ են տարվում։ Իր հերթին, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ օրվա երկրորդ կեսին նախատեսվում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա: «Մանրամասները նոր ենք ճշտում: Ես կարող եմ հաստատել, որ, այո, նա կժամանի օրվա երկրորդ կեսին և կլինեն խորհրդակցություններ»,- ասել է նա: Հոկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով, ինչպես նաև կողմերի արտգործնախարարներին հրավիրել ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |