Բելառուսի վարչապետ․ ԵԱՏՄ գազի շուկայի մեթոդաբանությունը պետք է պատրաստ լինի մինչև 2020-ի վերջ

Բելառուսի վարչապետ․ ԵԱՏՄ գազի շուկայի մեթոդաբանությունը պետք է պատրաստ լինի մինչև 2020-ի վերջ

PanARMENIAN.Net - ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդաբանական հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև 2020-ի վերջ: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ ընդգծելով, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման առաջին փուլը մեթոդական և կազմակերպված հիմքի ձևավորումն է։

Նա նշել է, որ գերատեսչական մակարդակով նման աշխատանք արդեն ընթանում է, իսկ կատարվածի մասին զեկույցը կներկայացվի պետությունների ղեկավարներին, որից հետո երկրորդ փուլ անցնելու մասին որոշում կկայացվի, գրում է «Հայկական ժամանակը»։

Վարչապետը գազի միասնական շուկայի մասին խոսել էր հուլիսի 19-ին անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ընթացքում: Նա շեշտել էր, որ խտրական սկզբունքներով ձևավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը;

«Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ»,-ասել էր նա:

Հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին ներկա են ԵԱՏՄ երկրների վարչապետերը՝ բացառությամբ Ղրղզստանի ներկայացուցչի։

ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---