Հույները կոտրել են ադրբեջանցիների կեղծած կայքը

Հույները կոտրել են ադրբեջանցիների կեղծած կայքը

PanARMENIAN.Net - Anonymous Greece-ի հույն ցանցահենները կոտրել են ադրբեջանցիների ստեղծած կեղծ կայքը, տեղեկացնում է Re:public of Artsakh-ը։

Կեղծ էջի նպատակն էր հափշտակել աշխարհի հայերի կողմից Արցախի համար հավաքագրվող ֆինանսական միջոցները:

Հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կեղծ կայք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---