Փաշինյան․ ՀՀ կողմից ԼՂ անկախության ճանաչումը միջազգային առումով շատ բան չի փոխի, այլ երկրներինը՝ կփոխի

Փաշինյան․ ՀՀ կողմից ԼՂ անկախության ճանաչումը  միջազգային առումով շատ բան չի փոխի, այլ երկրներինը՝ կփոխի

PanARMENIAN.Net - Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը, սակայն դա միջազգային առումով շատ բան չի փոխի, կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը, իտալական La Republica թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենաէֆեկտիվ դիվանագիտական միջոցը ԼՂՀ ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից», - ասել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել:

«Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին», - ասել է վարչապետ Փաշինյանը։

Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ ԼՂ միջազգային ճանաչումը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու միակ ելքն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---