Հովհաննիսյանը՝ կին հակատանկիստների մասին․ Գետնի վրա շարժվող ճանճն անգամ չի վրիպում նրանցից

Հովհաննիսյանը՝ կին հակատանկիստների մասին․ Գետնի վրա շարժվող ճանճն անգամ չի վրիպում նրանցից

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակում մարտի դաշտում են նաև զինվորական ու կամավոր կանայք, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պատերազմի օրերին տեսել է նրանց հերոսությունները։

Նրա խոսքով՝ ՊԲ-ում հրետանավոր, դիպուկահար, վաշտի հրամանատար կանայք են կռվում։

«Այսօր աչքովս հակատանկիստ 5 կնոջ եմ տեսել՝ ուղղակի հերոսություն կատարող գերպրոֆեսիոնալներ, նրանք շահագործում են Զինված ուժերի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը, տեսակը չեմ ասի։ Նրանք իրենց հիանալի են դրսևորում, գետնի վրա շարժվող մեկ ճանճ անգամ չի վրիպում նրանց հակատանկային միջոցներից»,-ասել է նա՝ հավելելով, որ նրանք ամեն օր մարտական խնդիր են կատարում ու հերոսնում։

Հովհաննիսյանը պատմել է, որ ՊԲ-ում նաև ծանոթացել է մի կնոջ հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---