Սեպտեմբերին Թուրքիան $77 մլն-ի ռազմական արտադրանք է արտահանել Ադրբեջան12 հոկտեմբերի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - 2020-ի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են։ Եթե հուլիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել ընդամենը $278,000-ի պաշտպանական և ավիացիոն միջոց, ապա օգոստոսին դրանց գումարը կազմել է $36 մլն, իսկ սեպտեմբերին՝ $77 մլն 167 հազար։ Ըստ Թուրքիայի արտահանման խորհրդի զեկույցի՝ Razm.info-ի փոխանցմամբ, 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է։ Թուրքիան սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում Ադրբեջանին աջակցում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով. Ադրբեջանն ակտիվ կիրառում է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր։ Հոկտեմբերի 5-ին Կանադան հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմամթերքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։ Bayraktar անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Թուրքիայում, սակայն որոշ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ՝ L3 Wescam MX-15D տեսախցիկը և ընկալող-հաղորդող սարքերը, ներմուծվում են Կանադայից: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Ստոլտենբերգ. ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը Նա նաև ասել է, որ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին «Նկատեք, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»,–ասել է նա Աբրահամյան. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում Նա նշել է, որ իշխանությունները, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ են բերում շանտաժի էլեմենտը Վարչապետը հույս է հայտնել, որ ՀՀ–ՆԱՏՕ գործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի Խոսքն անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի մասին է |