Չոմսկի․ Էրդողանն ուզում է Օսմանյան խալիֆայություն ստեղծել

Չոմսկի․ Էրդողանն ուզում է Օսմանյան խալիֆայություն ստեղծել

PanARMENIAN.Net - Քարոզչության մասնագետ, պատմաբան, գիտնական Նոամ Չոմսկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմին՝ նշելով, որ Թուրքիայի առաջնորդը փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայություն, իսկ Իսրայելին միայն հետաքրքրում է զենքի վաճառքը, ոչ դրանց զոհերը։

Չոմսկու խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմնականում փորձում է Օսմանյան խալիֆայության նման մի բան ստեղծել, դառնալ գերագույն առաջնորդ, խալիֆ, իր կշիռը տարածել ամենուր՝ միաժամանակ ոչնչացնելով Թուրքիայում ժողովրդավարության մնացորդները։ Իսկ Իսրայելը հետաքրքրված է միայն զենքի վաճառքով, զենք կվաճառի բոլորին՝ անկախ նրանից, թե ում կսպանեն դրանով․ դա Իսրայելի տնտեսության հիմքն է։

The Armenian Weekly-ի փոխանցմամբ՝ ըստ Չոմսկու՝ իրական ճգնաժամը հասունացել է, երբ Ադրբեջանը թուրքերի աջակցությամբ զինվում էր իսրայելական զենքով։ Ըստ նրա՝ սա միջազգային սրացում է՝ տարօրինակ հարաբերություններով, երկու կողմում էլ Ռուսաստանն է, Իրանն էլ սատարում է Հայաստանին։

«Շատ ուժեր են ներգրավված, և կարող ենք հուսալ, որ միջազգային ջանքեր կներդրվեն, որպեսզի մեղմեն ագրեսիան, քանի դեռ այն չի վերածվել միջազգային պատերազմի»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---