Սիրիայի հյուսիսում թուրքամետ զինյալներն ահաբեկում են տեղի եզդիներին12 հոկտեմբերի 2020 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքերի աջակցությամբ գործող խմբավորումներն իրենց գրաված տարածքում վայրագություններ են անում, պղծում գերեզմաններ, քանդում հուշարձաններ, թալանում, ահաբեկում բնակիչներին, վնասում նրանց ունեցվածքը։ Եզդիաբնակ Բասոֆան գյուղում, որտեղ ոչ մի մուսուլման չի ապրում, գերազմանատան վրա և դպրոցի բակում կառուցվում է մզկիթ, որպես եզդիներին այնտեղից վտարելու հոգեբանական ճնշման միջոց։ Մերձավոր Արևելքում գործող եզդիական կառույցներն ահազանգում են, որ նշված ահաբեկչական գործողությունների նպատակն է եզդիներին իրենց շրջաններից արտաքսելը, նրանց պատմական և ջաֆարիական ներկայությունը վերացնելն է։ Սիրիայի հյուսիսում գործում է «Սիրիայի ազգային բանակ» (SNA) խմբավորումը, որը կազմավորել է Թուրքիան այդտեղ իր գրավյալ տարածքներում 2017-ին։ Այս խմբավորման գրոհայինները հայտնի են դիակապտության, հարբեցողության և կանանց շահագործելու իրենց սովորություններով։ Ըստ վկայությունների՝ հենց այս խմբավորման զինյալներն են Թուրքիայի միջոցով տեղափոխվել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ այս մարդիկ զբաղվում են համակարգային թալանով, շորթմամբ, փրկագնի դիմաց մարդկանց առևանգելով, մարդկանց, ծխախոտի, զենքի և թմրանյութերի կոնտրաբանդայով։ Իսկ Լիբիայում նրանք ավելի շատ են սկսել օգտագործել ալկոհոլ և շահագործել իրենց մարմինը վաճառելու պատրաստ հուսահատ կանանց։ Կարդացեք նաև՝ Իսրայելցի գիտաշխատող․ Ադրբեջան մեկնած գրոհայինները հայտնի են դիակապտությամբ ու հարբեցողությամբ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |