ՀՀ-ում կորոնավիրուսի 745 նոր դեպք կա և 8 մահ13 հոկտեմբերի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 57,566-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 745-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան 8 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1032 դեպք կա, այլ պատճառով՝ 308։ Ապաքինվել է ևս 427 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 46,318 է, փաստացի բուժվողներինը՝ 9908։ Մեկ օրում թեստավորվել է 2114 մարդ։ Ընդհանուր առմամբ, 329,277 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |