Պատրիարք Կիրիլը կոչ է արել օգտագործել հրադադարը` քաղաքական դաշտ տեղափոխելու LՂ կարգավորումը

Պատրիարք Կիրիլը կոչ է արել օգտագործել հրադադարը` քաղաքական դաշտ տեղափոխելու LՂ կարգավորումը

PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին երկարացնել հրադադարի ռեժիմը և օգտագործել այն՝ համակամարտության կարգավորումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար։ Պատրիարքի հայտարարությունը հրապարակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։

«Չափազանց կարևոր եմ համարում ՌԴ միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դիմում եմ երկու երկրի պետական ղեկավարությանը՝ կոչ անելով օգտագործել հրադադարը հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար։ Հանուն երկու հարևան ժողովրդների ապագայի հորդորում եմ երկարաձգել հրադադարի ռեժիմն ու օգտագործել այն խաղաղ բանակցությունների համար»,- ասվում է ուղերձում, գրում է ՏԱՍՍ-ը։

Համայն Ռուսիո պատրիարքը նաև կոչ է արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին Ռուս ուղղափառ եկեղեցու հետ միասին աշխատել, որ հակամարտությանը չվերածվի միջկրոնական դիմակայության։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---