Արշակյան․ Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են գերլարված

Արշակյան․ Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են գերլարված

PanARMENIAN.Net - Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով այդ թեմայով շրջանառվող բազմաթիվ հարցերին։

«Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։

Ասվածը նաև վերաբերում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին։ Ցավոք՝ չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24 ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Հակոբ Արշակյանը հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի գործողությունից կադրեր էր հրապարակել։ Հուլիսի 29-ին ԲՏԱ նախարարը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկվել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։

Օգոստոսին պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայկական արտադրության առաջին հարվածային ԱԹՍ-ն փորձարկվել էր մարտական պայմաններում հուլիսի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---