Թանկյանի հայրը զինծառայողների ու արցախցիների խնամքի համար նախատեսված բեռնատարներ է ուղարկել

Թանկյանի հայրը զինծառայողների ու արցախցիների խնամքի համար նախատեսված բեռնատարներ է ուղարկել

PanARMENIAN.Net - System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հայրը բեռնատարներ է ուղարկել հիվանդանոցներ, որոնք նախատեսված են վիրավոր զինծառայողների ու Արցախի բնակիչների խնամքի համար։

Երաժիշտն Instagram-ում լուսանկարներ ու վիդեո է հրապարակել ու կից գրել. «Բոլորս էլ մեր ազգի համար անելիք ունենք։ Ես այնքան հպարտ եմ իմ հայրիկով, որ Երևանում խանութ է բացել ու բեռնատարներն ուղարկել հիվանդանոցներ՝ վիրավոր զինծառայողների ու Արցախի բնակիչների խնամքի համար։ Բեռնատարների հաջորդ խմբաքանակը լինելու է լոգասենյակով։ Նա կանգ չի առնում։ Եվ ոչ էլ մենք»,- գրել է նա։

Ավելի վաղ Թանկյանը $250,000 էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---