Գիտնականները չեն կարողացել բացատրել Covid-19-ով կրկնակի վարակի ավելի ծանր ընթացքը

Գիտնականները չեն կարողացել բացատրել Covid-19-ով կրկնակի վարակի ավելի ծանր ընթացքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նևադա նահանգի 25-ամյա բնակիչը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով, ընդ որում՝ այս անգամ հիվանդությունն ավելի սուր է ընթացել։ Այդ մասին ասվում է The Lancet գիտական հանդեսում հրապարակված հոդվածում։

Գիտնականները չեն կարողանում բացատրել այդ ֆեբնոմենը, սակայն, որպես վարկած, նշում են վիրուսի «ապաակտիվացումը», և որոշ ժամանակ անց ակտիվացումը, ինչպես նաև հակամարմինների ազդեցությունը, որոնք ոչ թե օգնել են, այլ վատթարացրել պացիենտի վիճակը, գրում է Forbes-ը։

Ամեն դեպքում կրկնակի վարակումն առավել կասկածելի է դարձնում հավաքական իմունիտետի տեսությունը։

Covid-19-ով կրկնակի վարակի դեպքեր էլի են գրանցվել՝ Հոնկոնգում, Բելգիայում, Նիդերլանդներում և Էկվադորում։ Ընդ որում, էկվադորցի պացիենտը նույնպես երկրորդ անգամ ավելի ծանր է տարել հիվանդությունը, իսկ տարեց կինը Նիդերլանդներից երկրորդ դրական թեստից հետո մահացել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---