Մնացականյանն ու ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել են` ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Մնացականյանն ու ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել են` ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Մոսկվա մեկնած ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Երկուսն էլ ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր:

Մնացականյանը ներկայացրել է ԼՂ-ում վերջին զարգացումները՝ ընդգծելով կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման և դրա ամրապնդման կարևորությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---