Իրանում հոկտեմբերի 13-ին ևս մեկ իսրայելական Harop ԱԹՍ է ընկել

Իրանում հոկտեմբերի 13-ին ևս մեկ իսրայելական Harop ԱԹՍ է ընկել

PanARMENIAN.Net - Իրանի Թավրիզ շրջանում ևս մեկ ադրբեջանական զինված ուժերին պատկանող իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարքի մնացորդներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Վոեննիյ Օբոզրևատել» տելեգրամյան ալիքը։

Հոկտեմբերի 13-ին Իրանում ևս մեկ մահապարտ անօդաչու թռչող սարք էր ընկել. այն, ըստ ԶԼՄ-ների՝ խոցվել էր հոկտեմբերի 13-ին Իրանի հետ սահմանին այդ երկրի ՀՕՊ ուժերի կողմից։

Ավելի վաղ ՀՀ-ն հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, որը հետագայում օգտագործվում է հայերի, այդ թվում Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Արցախում Ադրբեջանի սանաձազերծած պատերազմի հետևանքով արկեր էին ընկել ու հրթիռային հարվածներ էին հասցվել նաև Իրանի հետ սահմանին։ Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային հայտնել էր, որ Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։ Հոկտեմբերի 1-ին Իրանի Խոդաֆարին գավառում ընկած ադրբեջանական արկից 6-ամյա երեխա էր վիրավորվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---