Իսրայելական ևս մեկ չպայթած հրթիռ՝ Արցախում

Իսրայելական ևս մեկ չպայթած հրթիռ՝ Արցախում

PanARMENIAN.Net - Արցախում ադրբեջանական զինված ուժերին պատկանող և իսրայելական արտադրության հերթական չպայթած հրթիռի բեկորներ են գտնվել։

«Վոեննիյ Օբոզրևատել» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, ենթադրաբար, այն նույնականացվել է որպես EXTended Range Artillery կամ EXTRA տիպի հրթիռ՝ արտադրված IMI Israel Military Industries ընկերության կողմից։

Աղբյուրը նաև լուսանկարներ է փոխանցել չպայթած հրթիռից ու նշել, որ այդ տիպի մարտական հրթիռն ունի 20-150 կմ խոցման հնարավորություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---