Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է

PanARMENIAN.Net - Չնայած հայտարարված հումանիտար հրադադարին՝ Ադրբեջանի զինված ուժերը կրկին հրթիռակոծում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ թիրախակետում կրկին քաղաքացիական ենթակառուցվածքներն են։

«Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան»,- նշել են գերատեսչությունից։

Ավելի վաղ տելեգրամյան Wargonzo ալիքը հայտնել էր, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով մոտ 10 հարված է հասցվել քաղաքին։

Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնություն էին ձեռք բերել հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով։ 12։05 րոպեի դրությամբ Ադրբեջանը հարձակման է դիմել՝ խախտելով հրադադարը։ Մարտերը շարունակվել են և ըստ էության հրադադարը չի պահպանվել։ Այդ ընթացքում Ադրբեջանը հրետակոծել է նաև խաղաղ բնակավայրեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---