Վոլգոգրադում ծրագրված ահաբեկչություն է կանխվել․ 2 ձերբակալված կա

Վոլգոգրադում ծրագրված ահաբեկչություն է կանխվել․ 2 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Վոլգոգրադում դաշնային անվտանգության ծառայությունը (ԴԱԾ) կանխել է միջազգային ահաբեկիչների գործունեությունը «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» խմբավորումից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Խմբավորման անդամները՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնիկները, Վոլգոգրադում ահաբեկչություններ էին ծրագրել:

«Ձերբակալության ընթացքում խմբի պարագլուխը և նրա հանցակիցը, որոնք փորձում էին ահաբեկչության համար նախատեսված միջոցները դուրս բերել ավելի վաղ Վոլգոգրադում ստեղծված պահոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի ԴԱԾ-ին և արդյունքում վնասազերծվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Խուզարկությունների ընթացքում անվտանգության ուժերն առգրավել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազեն, զինամթերք, քիմիական բաղադրիչներ, այլ զինամթերք, ինչպես նաև Վոլգոգրադի քարտեզ, որի վրա նշված էին ապագա հարձակումների վայրերը:

Նշվում է, որ ահաբեկչությունների նախապատրաստումը համակարգվում էր Սիրիայից, իսլամիստները ծրագրում էին պայթեցնել իշխանությունների շենքերը, ռազմական հանրակացարանները, վտանգավոր արդյունաբերական ձեռնարկությունները և «Հայրենիքի հուշարձանը»:

Ձերբակալություններ են եղել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին՝ միջազգային մի շարք լրատվամիջոցներ ու տարբեր երկրներից քաղաքական գործիչներ խոսել էին Թուրքիայի հովանավորությամբ տարածաշրջան բերված սիրիացի վարձկանների մասին։ Հայկական կողմը զգուշացրել է, որ դրանք կարճաժամկետ կտրվածքով վտանգ են Արցախի, իսկ երկարաժամկետով՝ ողջ տարածաշրջանի համար։ Պաշտոնական Արցախն արդեն Հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հայտարարությամբ է հանդես եկել։ Հոկտեմբերի 14-ին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Իրանն ու ՌԴ-ն կարող են հայտնվել ահաբեկիչների թիրախում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---