Կարմիր շուկան «Սմերչով» հրթիռակոծվել է․ 1 զոհ կա

Կարմիր շուկան «Սմերչով» հրթիռակոծվել է․ 1 զոհ կա

PanARMENIAN.Net - Արցախում Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքը, նախնական տվյալներով՝ զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հումանիտար հրադադրի հերթական խախտումը գրացվել է 19։00-ին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---