Լավրով ու Չավուշօղլու. ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Լավրով ու Չավուշօղլու. ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք  չունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

Գործնական առումով նշվել է կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցումը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով:

Հոկտեմբերի 14-ին ԼՂ հակամարտության թեման քննարկել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Երկու կողմն էլ կարևորել է հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու մասին՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---