Փաշինյան․ Կարգավորման հիմնային սկզբունքները կողմերը տարբեր են մեկնաբանում

Փաշինյան․ Կարգավորման հիմնային սկզբունքները կողմերը տարբեր են մեկնաբանում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայի համաձայնություններում առկա համակամարտության կարգավորման «հիմնային սկզբունքներ» եզրույթը։ Նրա խոսքով՝ դրանք ազգերի հանրահայտ ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառումը, ուժի կիրառման սպառնալիքի բացառումը և տարածքային ամբողջականությունն են։

Ըստ Փաշինյանի՝ հարցն այն է, թե ինչպես են մեկնաբանում կողմերն այս սկզբունքները։

«Բանակցային գործընթացի ժամանակ պարզվեց, որ կողմերն այս սկզբունքները տարբեր են մեկնաբանում։ Եվ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ ղարաբաղյան հարցի լուծման համար ամենաառանցքային սկզբունքն արդեն խախտված է, դրանք են՝ ուժի չկիրառումն ու ուժ կիրառելու սպառնալիքի բացառումը»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ հայկական կողմը պատրաստ է այնպիսի համարժեք փոխզիջումների, որոնց պատրաստ է նաև Ադրբեջանը։

Փաշինյանը նաև նշել է, որ բանակցություններում ՀՀ համար կարմիր գիծը Լեռնային Ղարաբաղի բնակչության հայերի ինքնորոշման իրավունքն է։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՀՀ և Ադրեջանի նախագահների ձեռքբերված պայմանավորվածությունների կետերից մեկով սահմանվում էր, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում սուբստանտիվ բանակցությունների ՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---