Իրանը կարձագանքի, եթե իր տարածքում կրկին արկեր ընկնեն

Իրանը կարձագանքի, եթե իր տարածքում կրկին արկեր ընկնեն

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սադի Հաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն, գրում է Interfax-ը։

«Հերքելով իրանցի սահմանապահների պատասխան գործողությունների մասին լուրերը՝ Հաթիբզադեն ասել է, որ Իրանի սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիների անդորրն ու անվտանգությունը դիտարկվում է որպես կարմիր գիծ երկրի ԶՈւ համար։ Իրանն անտարբեր չի մնա, եթե նման դժբախտ պատահարները կրկնվեն»,- ասվում է Իրանի կառավարության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծավալումից ի վեր Իրանի տարածքում ավելի քան 50 արկ է ընկել։ Հոկտեմբերի 15-ին 8 արկ է ընկել Իրանի տարածքում, 1 մարդ տուժել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---