Թուրք նախկին հետախույզին հրամայել են Ավստրիայում սպանել քաղգործչի

Թուրք նախկին հետախույզին հրամայել են Ավստրիայում սպանել քաղգործչի

PanARMENIAN.Net - Թուրքական հետախուզության նախկին աշխատակիցը խոստովանել է, որ իրեն հրամայել են գնդակահարել քուրդ-ավստրիացի քաղաքական գործչի, ինչը ինքը չի ցանկացել անել։ Ըստ The New York Times-ի` միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։

Տղամարդը մտել է Վիեննայի ոստիկանության բաժանմունք, ներկայացել որպես Ֆեյզան Օզթուրք և ոստիկանությունից պաշտպանություն խնդրել։

Նա նաև ասել է, որ իրեն ստիպել են սուտ վկայություն տալ Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակցի` Մեթին Թոփուզի դեմ։

Հունիսին Թոփուզը թուրքական դատարանով դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման` զինված ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու մեղադրանքով։

Նա ոստիկանությանը պատմել է, որ թոշակի է գնացել որպես MIT թուրքական հատուկ ծառայության շարքերում երկարամյա կարերիայից հետո, սակայն վերջերս առաջադրանք է ստացել` հարձակվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակտիվ քննադատ քուրդ, Կանաչների կուսակցության նախկին պատգամավոր Այգուն Բերիվան Ասլանի վրա։ Տղամարդը հայտնել է, որ այլ թիրախներ էլ են եղել` նույն կուսակցության նախկին պատգամավոր Փիթեր Փիլզը, որը նաև ZackZack պարբերականի հրատարակողն էր և Էրդողանի քննադատը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---