Հայ թեթեւ ատլետները կմասնակցեն Թուրինում կայանալիք Եվրոպայի առաջնությանը19 փետրվարի 2009 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի թեթեւ ատլետները կմասնակցեն 30-րդ ԵԱ, որը տեղի կունենա Թուրինում` փակ դահլիճում, մարտի 6-8: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի թեթեւ ատլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, Թուրինում Հայաստանը ներկայացնելու են Արսեն Սարգսյանն ու Հայկանուշ Բեգլարյանը:«Արսենն ու Հայկանուշը երկրի հեռացատկի բազմակի չեմպիոններ են: Չնայած, որ Հայկանուշը Թեհրանում կայացած վերջին առաջնությանը 1-ին տեղը գրավեց, ես Թուրինում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հույսերը հիմնականում կապում եմ Արսենի հետ: Կարծում եմ` նա դուրս կգա եզրափակիչ: Ինչ վերաբերում է առաջիկա միջազգային առաջնություններին, ապա մենք մի շարք ուսումնա-մարզական հավաքներ ենք ունենալու, ինչպես նաեւ փետրվարի 26-ին կկայանա Երեւան քաղաքի ձմեռային առաջնությունը»,- նշել է Հայրապետյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |