Իրանի ռազմական կցորդը տեղեկացվել է սահմանի երկայնքով հնարավոր հարվածների մասին

Իրանի ռազմական կցորդը տեղեկացվել է սահմանի երկայնքով հնարավոր հարվածների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանության բանակի անունից Իրանի ռազմական կցորդին տեղեկացրել է այդ երկրի սահմանի երկայնքով հնարավոր հարվածների մասին:

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն Իրանի դեսպանության կցորդ Բահման Սադեղինին տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումն ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով:

«Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը:

Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սադի Հաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---