Թուրքական լիրան շարունակում է գահավիժել․ Պատճառն Էրդողանի ծավալապաշտությունն է

Թուրքական լիրան շարունակում է գահավիժել․ Պատճառն Էրդողանի ծավալապաշտությունն է

PanARMENIAN.Net - Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7․95 լիրայի, և շարունակում է իր անկումը։ Այս մասին գրում է CNBC-ն՝ համեմատության համար օրինակ բերելով 2018-ի սկիզբը, երբ 1 դոլարի դիմաց փոխարժեքը կազմում էր 3․77 լիրա։ Նշվում է, որ այժմ վերլուծաբանները կանխատեսում են, որ այն կարող է հասնել աննախադեպ 8․5-ի։

Տնտեսական վերլուծաբանները մասնավորապես քննադատում են Անկարայի քաղաքական որոշումները, որոնք պատճառ են դառնում լիրայի արժեզրկման։

Ըստ Կահիրեի ամերիկյան համալսարանի ներկայիս պրոֆեսոր, երբեմնի ներդրումային բանկիր Անգուս Բլերի՝ փոխարժեքի շուկան «չի սիրում անորոշություն, ագրեսիա»` նկատի ունենալով Անկարայի աճող մասնակցությունը մի շարք զինված հակամարտություններին, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Միջերկրականի արևելքում և Լեռնային Ղարաբաղում:

Նշվում է, որ շատ ներդրողներին վախեցնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելիութունն ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև նրա ունեցած վերահսկողությունը Թուրքիայի Կենտրոնական բանկի նկատմամբ։

Թուրքիան թե քաղաքական և թե ռազմական առումով ակտիվ ներգրավված է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած Լեռնային Ղարաբաղի պատերազմին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---