ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել հայ 2 ռազմագերու կյանքի անձեռնմխելիությունը և առողջության իրավունքը

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել հայ 2 ռազմագերու կյանքի անձեռնմխելիությունը և առողջության իրավունքը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանն ապահովել ռազմագերիներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

Միաժամանակ դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ գերիների որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։ Զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ հրատապ միջոց կիրառելու հայտը ներկայացրել են երկու անգամ՝ հաշվի առնելով և ներկայացվելով ադրբեջանական պատերազմական հանցագործությունները։

Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը հոկտեմբերի 11-ին Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին․

1. Գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020 թ. զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,

2. Մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը,

3. Ապահովելու պատշաճ բժշկական օգնություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---