ՊՆ․ Հարավում ծանր մարտեր են, հյուսիսում հակառակորդը հետ է շպրտվել

ՊՆ․ Հարավում ծանր մարտեր են, հյուսիսում հակառակորդը հետ է շպրտվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավում մարտերը ծանր են եղել ու երեկոյի դրությամբ դեռ շարունակվում են, հայկական զորքերը որոշ վերախմբավորումներ է կատարել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ վաղ առավոտից ադրբեջանական զինուժը հյուսիսում ու հարավում երկար հրետակոծությունից ու օդուժ կիրառելուց հետո լայնածավալ հարձակման է անցել։ Առնվազն երկու գրոհից հետո հյուսիսում հետ են շպրտվել, ոչ մի դիրք ու բարձունք չեն գրավել։

Հովհաննիսյանի խոսքով՝ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը թռիչքներ է կատարել, թռչող սարքեր են չեզոքացվել, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն։

ՊՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հաստատել է, որ հայկական կողմում գերիներ կան և պատասխանել ադրբեջանցի գերիների հանդեպ հայկական կողմի լավ վերաբերմունքի մասին հարցին։

«Մենք մարդ ենք ու ունենք համապատասխան արժեհամակարգ, մենք բորենիներ չենք»,- նշել է նա։

Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը հրապարակել էր Հադրութում 2 հայ ռազմագերու գնդակահարության կադրեր։ Հոկտեմբերի 16-ին ցանցում էր հայտնվել ադրբեջանցի ռազմագերիներից մեկի մասնակցությամբ կարճ տեսանյութ, Արցախում նրան վիրահատել էին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---