Փաշինյանը՝ մարտի մեկնող պահեստազորին․ Կհաղթենք, եթե յուրաքանչյուրը հասկանա` ապագան կախված է մեկ մարդուց

Փաշինյանը՝ մարտի մեկնող պահեստազորին․  Կհաղթենք, եթե յուրաքանչյուրը հասկանա` ապագան կախված է մեկ մարդուց

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հայկական բանակի զորամասերից մեկը և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:

«Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, ձեր հարազատների, ձեր կանանց, ձեր ծնողների, ձեր շեմի և ձեր օջախի պաշտպանության դիրքերում: Այնտեղ, որտեղ դուք գնալու եք՝ հնարավոր է ձեր շուրջը նայելով ոչ մի ծանոթ ծառ և ոչ մի ծանոթ թուփ չտեսնեք, բայց իրականում դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր սեփական ննջարանների դռների առաջ, ձեր երեխաների դպրոցների առաջ, որովհետև դուք գնում եք այնտեղ՝ հայրենիքը պաշտպանելու, որպեսզի կարիք չլինի ձեր հայրենիքը պաշտպանել: Դուք գնում եք այնտեղ՝ ձեր ննջարանները պաշտպանելու, ձեր ննջարանների մուտքերը պաշտպանելու, ձեր շքամուտքերը պաշտպանելու, ձեր շենքերը պաշտպանելու, ձեր բակերը պաշտպանելու: Եվ մենք ասում ենք՝ թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը, մեր սահմանները»,- նշել է նա նրանց ուղղված ուղերձում:

Վարչապետն ասել է, որ արձանագրել է` աշխարհում ունենք բարեկամներ, որոնք մեր փոխարեն չեն որոշելու․ «Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը»:

Նա խնդրել և պահանջել է մարտի մեկնել հաղթանակն իրենց սրտի, մտքի և հոգու մեջ պահած։

«Մենք կհաղթենք, եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է»,- հայտարարել է վարչապետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---