ՀՀ-ն զինվորականների է գործուղել Մոսկվա հրադադարի մեխանիզմի քննարկման. Բաքուն հրաժարվել է17 հոկտեմբերի 2020 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, ՌԴ նախաձեռնությամբ, զինվորականների է գործուղել Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպման համար, որի ընթացքում պետք է քննարկվեր ԼՂ-ում հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմը, սակայն Բաքուն հրաժարվել է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Երևանը դրական է արձագանքել ՌԴ նախաձեռնությանը և Մոսկվա է գործուղել ՊՆ ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպման համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման նպատակով։ Սակայն, մեր տվյալներով, Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել հանդիպման։ Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունից և մերժում ՌԴ նախաձեռնությունը»,-ասել է նա։ Ըստ Գևորգյանի, «Երևանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին մեկնել Մոսկվա»։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |