ՄԱԿ ԱԽ-ում ԼՂ հարցով արտակարգ նիստ կարող է գումարվել

ՄԱԿ ԱԽ-ում ԼՂ հարցով արտակարգ նիստ կարող է գումարվել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է գումարել արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում մարտերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրին:

«Ղարաբաղի հարցով փակ խորհրդակցությունները նախատեսված են երկուշաբթի՝ ժամը 15:00-ին», - ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան են խնդրել հրատապ քննարկում անցկացնել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---