Գույքի օգտագործման դիմաց փոխհատուցման կարգի և կարանտինի մասին օրինագծեր կներկայացվեն17 հոկտեմբերի 2020 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին ու Կարանտինի մասին որոշման նախագծեր կներկայացվեն կառավարությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու որոշումը: Ըստ դրա՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք ոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվի։ Պատասխանատու մարմինն ԱԻՆ-ն է։ Նախագիծը նախատեսվում է ներկայացնել 2020-ի նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Կներկայացվի նաև «Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Նախագիծը պետք է ներկայացվի նույն ժամկետում։ Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորում չի պահանջում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |