Տեր-Պետրոսյանը` կուսակցությունների օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկի մասին

Տեր-Պետրոսյանը` կուսակցությունների օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել` ինչպես է գնահատում 13 կուսակցության` միասնական օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկը։

Ըստ iLur-ի` Տեր-Պետրոսյանը զարմանք է հայտնել, թե ինչպես «լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող» ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ «անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին»։

Նա ամեն դեպքում չի համաձայնել այն կարծիքին, թե հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են պետական հեղաշրջման նպատակադրմամբ։ Տեր-Պետրոսյանի կարծիքով` պատճառն Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ամբողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությունն է։

«Պատերազմական շրջանի և ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը:Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք», - եզրափակել է նախագահը։

Կուսակցությունները դիմել էին ՀՀ կառավարությանը և պահանջել հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: Ինչպես նաև հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---