Իրանի ԱԳՆ-ն՝ իրենց տարածք ընկած հրթիռների մասին․ Ամեն հարձակման պատասխանելու ենք, անգամ ոչ միտումնավոր19 հոկտեմբերի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Իրանը կպատասխանի իր տարածքի վրա ցանկացած ագրեսիայի, եթե անգամ դա ոչ միտումնավոր լինի, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի հետևանքով իրենց երկրի տարածքում ընկած մի քանի հրթիռի մասին։ Խաթիբզադեն «կարմիր գիծ» է համարել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նշել, որ իրենք կատարել են անհրաժեշտ նախազգուշացումներն ու լսել մյուս կողմի հիմնավորումները։ «Մենք արդեն նախազգուշացրել ենք, որ Իրանի վրա ցանկացած հարձակում, եթե անգամ ոչ միտումնավոր է, պատասխան կստանա»,- հայտարարել է նա։ Ավելի վաղ պաշտոնական Իրանից զրույց էին ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ նախազգուշացնելով իրենց տարածքում հայտնված հրթիռների մասին։ Լեռային Ղարաբաղում ընթացող պատերազմի ամենաթեժ գոտին հարավային շրջանն է՝ Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ Այդ տարածքում օրեր շարունակ ծանր մարտերը չեն դադարում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |