Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են մեկնել Մոսկվա՝ հանդիպելու

Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են մեկնել Մոսկվա՝ հանդիպելու

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ ունենալու և բանակցելու։

Անձամբ Մոսկվա գնալու և կարգավորման ճանապարհներ գտնելու համար հանդիպումներ ունենալու պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Փաշինյանը ՏԱՍՍ-ին հարցազրույցում նշել է. «Մեր դիրքորոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը ներդնել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ կարգավորումը պետք է հիմնվի կոմպրոմիսի հիման վրա, ոչ թե կողմերից մեկի կոպիտուալացիայի»:

Ըստ Ալիևի՝ ադրբեջանական կողմը պատրաստ է «հանդիպել Մոսկվայում, ցանկացած այլ վայրում՝ վերջ դնելու հակամարտությանն ու խնդրի լուծման ուղիներ գտնելու»: Ըստ նրա՝ Բաքվում «պատրաստ են ցանկացած կոնտակտների»:

Այնուամենայնիվ, Ալիևը բազմաթիվ նախապայմաններ է նշել՝ բանակցությունների անցնելուց առաջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---