Արոնյան․ Հայերը պաշտպանում են ապրելու իրավունքը, պետք լինի՝ կմիանամ բանակին20 հոկտեմբերի 2020 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, անդրադառնալով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, հայտարարել է, որ հայերը պաշտպանում են իրենց ապրելու իրավունքը և, որ եթե հարկ լինի՝ ինքը ևս կմիանա բանակին։ Այդ մասին Արոնյանը խոսել է Նորվեգիայում, Chess24-ին հարցազրույցում։ «Իմ երկիրը հարձակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք փորձում ենք պաշտպանվել, պաշտպանել ապրելու մեր իրավունքը։ Յուրաքանչյուր հայի համար հիմա սա է գլխավոր խնդիրը։ Ես ամեն ինչ կանեմ երկրիս օգնելու համար և, եթե անհրաժեշտ լինի, նաև բանակին կմիանամ»։ Արոնյանն ասել է նաև, որ ինչ սկսվել են ռազմական գործողությունները, նա չի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա, չի կարողանում նորմալ քնել։ Արոնյանը նաև խոսել է իր երկու պապի մասին, որոնք մասնակցել են պատերազմի․ «Պապս թողել է երկու երեխային և ռազմաճակատ մեկնել՝ առանց մտորելու՝ դա ճիշտ է, թե սխալ։ Ես էլ եմ այդպես զգում», - ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |