Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով․ «Սխալներ անում են բոլորը»

Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով․ «Սխալներ անում են բոլորը»

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ մի քանի օր կմեկուսանա։

«Պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթություններն են փոխվում։

Բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ մի վայրկյան, հատկապես՝ համավարակի։ Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ։ Վստահ եմ, որ հանգիստ կհաղթահարեմ, բայց հիմա ավելի զգոն պետք է լինեմ, որ հանկարծ որևէ մեկին չվարակեմ։ Ներող, որ մի քանի օր մեկուսանամ։ Բայց դա չի նշանակում, որ կորում եմ։ Հեռավար կգործեմ մի քանի օր։

Իսկ Արցախում այս օրերին տղաներն ու աղջիկներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց ես կասեմ շնորհակալություն բոլորին, ում գործը տեսել եմ։ Այս անգամ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել արդեն ընկալելի ձևակերպմամբ հատուկ զորքերին՝ մեր Սպիտակ բանակին»,- ասվում է գրառման մեջ։

Նա հավելել է, որ բժշկման ճակատում նույնպես պետք է նորից վերաիմաստավորել և ամեն վարկյան ասել՝ միայն միասին կարող ենք և պարտավոր ենք «տեր կանգնել մեր առողջությանն ու հայ զինվորի ապաքինմանը»։

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 66,694-ի, առողջացածների ընդհանուր թիվը 48,734 է, փաստացի բուժվողներինը՝ 16,541։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1101 դեպք կա, այլ պատճառով՝ 318։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---