Դիտարան․ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից կռվող առնվազն 161 զինյալ է սպանվել

Դիտարան․ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից կռվող առնվազն 161 զինյալ է սպանվել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հոկտեմբերի 20-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի բախումներում սեպտեմբերի 27-ից սկսած առնվազն 161 սիրիացի զինյալ է սպանվել, որոնցից 27-ը՝ վերջին 48 ժամում։ Սպանվածներից 92-ի մարմինն արդեն տեղափոխվել է Սիրիա։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջան վարձկանները բերվել են Թուրիքայի կառավարության միջոցով, նրանց թիվն արդեն հասնում է 2050-ի, սպասվում է նոր խմբի տեղափոխում։

Նշվում է, որ գործողությունը տեղի է ունենում հույժ գաղտնի պայմաններում՝ խուսափելով միջազգային հանրությունից։ Այն հակասում է «վարձկանների հավաքագրման մասին» օրենքին։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին դիտարանը հայտնել էր, որ Ադրբեջան տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 1450-ի, իսկ սպանվածների՝ 107-ի։ Ըստ դիտարանի` կային նաև բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---