Իրանում կրկին ԱԹՍ է ընկել20 հոկտեմբերի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սահմանակից երկրի տարածքում՝ Մինջավան շրջանում, կրկին անօդաչու թռչող սարք է ընկել։ Զոհեր չկան։ Նշվում է, որ փորձագետները պարզում են, թե ում է պատկանում անօդաչու թռչող սարքը և որտեղից է օդ բարձրացվել։ Լեռային Ղարաբաղում ընթացող պատերազմի ամենաթեժ գոտին հարավային շրջանն է՝ Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում: Իրանը մի քանի անգամ պաշտոնական տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ կարձագանքեն, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում երկրի տարածքում կրկին զենք-զինամթերք ընկնի։ Ադրբեջանն արդեն մի անգամ ներողություն է խնդրել նման պատահարների համար։ Ըստ տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծավալումից ի վեր Իրանի տարածքում ավելի քան 50 արկ է ընկել, հայտնաբերվել են նաև Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի մնացորդներ։ Կա երկու տուժած։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |