ՀՀ նախագահ․ Շնորհակալ եմ Կանադային` կասեցնելու համար Թուրքիային ռազմական սարքավորումներ տալու արտոնագիրը

ՀՀ նախագահ․ Շնորհակալ եմ Կանադային` կասեցնելու համար Թուրքիային ռազմական սարքավորումներ տալու արտոնագիրը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ծննդյան օրվա առթիվ շնորհավորելով Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին, իր երախտագիտությունն է հայտնել նրան և Կանադայի կառավարությանն Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը կասեցնելու համար։

«Կանադան, որը քաջատեղյակ է այդ իրողությանը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր ևս գտնվեց սկզբունքային և մարդասեր՝ կասեցնելով Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը»,- ասվում է ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Կանադայի միջև փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Նա անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված հարձակմամբ պատերազմական գործողությունների վերսկսմանը՝ նշելով. «Ինչպես գիտեք, Արցախի Հանրապետությունը ենթարկվեց Ադրբեջանի աննախադեպ ծավալի, դաժան ու անմարդկային հարձակմանը, որի թիրախը դարձան նաև խաղաղ բնակիչները և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս ամենի նպատակը մեկն է՝ մեկընդմիշտ զտել Արցախը հայությունից: Ադրբեջանի այս բարբարոս վարվելակերպի ներշնչողն ու անմիջական դերակատարն է Թուրքիան, որը նպատակասլաց փորձում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ որդեգրած ծրագիրը՝ բնաջնջել հայությունը որպես ազգ»:

Ավելի վաղ Կանադայի ղեկավարությումը որոշել է, իրականացվող հետաքննության շրջանակներում, կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---