ՊՆ․ Ադրբեջանը ստում է՝ հայկական կողմը չի կրակել Գերանբոյի և Թերթերի ուղղությամբ

ՊՆ․ Ադրբեջանը ստում է՝ հայկական կողմը չի կրակել Գերանբոյի և Թերթերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, իբրև հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ մեջբերելով ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին։

Հոկտեմբերի 20-ին առավել ծանր մարտերը շարունակվել են հարավային ուղղությամբ։ Ավելի վաղ հայտարարվեց, որ հակառակորդը հարավային՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ կորուստներ կրելով նահանջում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---